
Դիպուկահարի կրակոցից զոհված 29-ամյա զինծառայողի հոգեհանգստին ներկա էին ԱԺ նախագահը, ՊՆ փոխնախարարը

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօր՝ հուլիսի 30-ին, տեղի է ունեցել ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող 29-ամյա Աշոտ Միքայելյանի հոգեհանգիստը, հայտնում է News.am-ը:
Հոգեհանգստի արարողությանը ներկան են եղել նաև ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և ծառայակից ընկերները։
Հիշեցնենք, որ Աշոտ Միքայելյանը զոհվել էր հուլիսի 27-ին։ Նա ամուսնացած էր, սպասում էր առաջնեկի ծնունդին, ընտանիքի հետ ապրում էր Վանաձոր քաղաքում: Ուներ ավագ եղբայր, որը նույնպես զինվորական է։
Հուլիսի 28-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնուրացության համար ՀՀ Պաշտպանության նախարարության թիվ N զորամասի դասակի հրամանատար, կապիտան Աշոտ Գևորգի Միքայելյանին հետմահու պարգևատրել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
.jpg)
.jpg)
.jpg)