«Արթիկ» ՔԿՀ-ի նախկին պետը մեղավոր է ճանաչվել պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ և տուգանվել
Ինչպես նախորդ տարի հայտնել էր ՀՀ գլխավոր դատախազությունը, մեղադրանք է արաջադրվել «Արթիկ» քրեակատարողական հիմնակի պետ Ժորժիկ Վարագյանին:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկություն ստացվեց, որ Ժորժիկ Վարագյանի դատական գործը մի քանի ամիս առաջ ավարտվել է, կայացվել է դատավճիռ, որն ուժի մեջ է: Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Ըստ մեղադրանքի՝ ժորժիկ Վարագյանը շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով ու ծառայողական պարտականությունները չկատարելով՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:
Ըստ մեղադրանքի՝ նա, անձնական շահագրգռվածությունից ՝ դատապարտյալի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու նպատակից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ թույլատրել է արգելված իրը փոխանցել դատապարտյալին:
Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Ժորժիկ Վարագյանի շահերի պաշտպան Գ.Հարությունյանը միջնորդել է դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին:
Ամբաստանյալ Ժ.Վարագյանը միացել է պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությանը:
Ժորժիկ Սամվելի Վարագյանին ճանաչվել է մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ պաշտոնական դիրքի չարաշահում, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 250 հազար դրամի չափով:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Hetq. am
Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությ...
Պարետը փոփոխել է մարզասրահներում և լողավազաններում ախտահանման կարգը
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել խանութ սրահների, մարզասրահներ...