28-ամյա կինը նորածնին 850000 դրամով վաճառելու պայմանավորվածություն է ձեռք բերել
Հուլիսի 21-ին ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի 28-ամյա բնակչուհին հղիության ընթացքում, Արմավիրի 32-ամյա մի բնակչուհու միջնորդությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել երևանցի 37-ամյա տղամարդու հետ, նրանից ստացել է 350 000 դրամ և, ըստ պայմանավորվածության, ծննդաբերելուց հետո երեխային պետք է հանձներ նրան։
Երեխային հանձնելուց հետո տղամարդը պետք է վճարեր ևս 500 000 դրամ: Արմավիրի բնակչուհին հունիսի 23-ին ծննդաբերել է և նորածնին հանձնել 37-ամյա տղամարդուն, սակայն նույն օրը, գիտակցելով արաքի հետևանքները, հետ է վերցրել երեխային։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ նորածնի մայրը և երևանցի տղամարդը գնացել են Արմավիրի տարածքային ՔԿԱԳ, որ նա ճանաչի երեխայի հայրությունը: Սակայն չեն կարողացել կատարել հայրության ճանաչման գործողությունը, քանի որ երեխայի մայրը տարիներ առաջ ամուսնության պետական գրանցում ունեցել է այլ անձի հետ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թռչուն, թե՞ պայթուցիկ. պայթյունից վայրկյաններ առաջ ինչ է մոտենում Բեյրութի նավահանգսին
Համացանցում քննարկում են Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի տեսակադրերը: Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշերը կրակոցներ են հնչել հայերի ուղղությամբ. կան տուժածներ
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի մոտակայքում գտնվող Շչերբինկա բնակավայրում գիշերը ադրբեջանցիների կողմից կրակոցներ են արձակվել հայե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի րոպեում տվել ջարդել ու փախել են. նոր մանրամասներ՝ Մոսկվայում «Армянский дом» խանութի վրա հարձակումից
«Լուսավոր Հայաստան» կուսակցության և ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է տղամարդը Բեյրութում պայթյունի ժամանակ փորձում պաշտպանել որդուն
Համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե Բեյրութի պայթյունի ընթացքում բնակարանում գտնվող տղամարդը ինչ...