Ապօրինություններ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ում
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» և մի ընկերության միջև 2015 թվականի փետրվարի 1-ին և 2016 թվականի մարտի 1-ին կնքվել են համապատասխանաբար՝ 7 միլիոն 200 և 7 միլիոն 420 հազար դրամ արժողությամբ «Անվտանգության և պահպանության ծառայությունների մատուցման» ու «Հիվանդանոցային օժանդակ ծառայության, դռնապահ-հիվանդապահի ծառայությունների մատուցման» պետական գնման պայմանագրեր, որոնց շրջանակներում «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով, պատշաճ կերպով չեն ստուգել իրականացված ծառայությունների համապատասխանությունը` տեխնիկական բնութագրերին, ինչպես և չեն պահպանել դրանց հանձնման-ընդունման կարգի պահանջները, որպիսի պայմաններում կապալառու կազմակերպության աշխատակիցների կողմից փաստացի չեն մատուցվել պայմանագրերի տեխնիկական բնութագրերով նախատեսված ծառայությունները, սակայն վճարումներն իրականացվել են ամբողջ ծավալով, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 14 միլիոն 620 հազար դրամի վնաս:
Բացի այդ, 2016 թվականի հունիսին հիշյալ կենտրոնի նախկին տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, այլ անձի օժանդակությամբ կազմակերպել է կենտրոնի հաշվեկշռում գտնվող «Սուզուկի» մակնիշի երկու ավտոմեքենայի համար՝ իբրև տեխնիկական հագեցվածության պարագաների գնման գործընթաց, որի շրջանակներում իրենց հետ համագործակցած անհատ ձեռնարկատիրոջ օժանդակությամբ, վերջինիս կողմից կազմվել և երկկողմանի հաստատվել են բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթղթեր, ինչի հիման վրա, «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» հաշվեհամարից նշված անհատ ձեռնարկատիրոջը փոխանցվել և յուրացման եղանակով հափշտակվել է խոշոր չափերի` ընդհանուր 950 հազար դրամ գումար:
Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թռչուն, թե՞ պայթուցիկ. պայթյունից վայրկյաններ առաջ ինչ է մոտենում Բեյրութի նավահանգսին
Համացանցում քննարկում են Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի տեսակադրերը: Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշերը կրակոցներ են հնչել հայերի ուղղությամբ. կան տուժածներ
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի մոտակայքում գտնվող Շչերբինկա բնակավայրում գիշերը ադրբեջանցիների կողմից կրակոցներ են արձակվել հայե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի րոպեում տվել ջարդել ու փախել են. նոր մանրամասներ՝ Մոսկվայում «Армянский дом» խանութի վրա հարձակումից
«Լուսավոր Հայաստան» կուսակցության և ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է տղամարդը Բեյրութում պայթյունի ժամանակ փորձում պաշտպանել որդուն
Համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե Բեյրութի պայթյունի ընթացքում բնակարանում գտնվող տղամարդը ինչ...