Ստացած բարձր գնահատականներով հնարավոր է հեռակա դիմել, բայց դա հարցի լուծում չէ մեզ համար. ակցիայի մասնակից
Բուհ չընդունված դիմորդների բողոքի ակցիայի կազմակերպիչ Մասիս Բաբալյանին այսօր՝ հուլիսի 27-ին, ԿԳՄՍՆ դիմաց, լրատվական բաժնի աշխատակիցներից մեկը հայտնեց, որ իրենց կարող է ընդունել փոխնախարարը, սակայն Մասիս Բաբալյանն ասաց, որ իրենք այլեւս չեն ցանկանում այս թեմայով հանդիպել փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ:
«Ձեր նախարար Արայիկ Հարությունյանը չի տիրապետում՝ ինչ է նշանակում պատշաճ կերպով ծանուցել, դրա համար կա 3 տարբերակ: Առաջինը, երբ փաստաթուղթը առձեռն տալիս են դիմորդին, երկրորդը՝ դնում են փասթաթուղթը ծրարի մեջ եւ փոստով ուղարկում են դիմորդին, երրորդն էլ, երբ դիմորդի էլեկտրոնային հասցեին են ուղարկում: Դրանցից ոչ մեկը ԿԳՄՍՆ-ի կողմից չի իրականացվել, ի՞նչ պատշաճ ծանուղման մասին էր խոսում Արայիկ Հրությունյանը»,- ասաց ակցիայի կազմակերպիչ Մասիս Բաբալյանը:
«Արայիկ Հարությունյանի երեկ իր ուղիղ եթերի ժամանակ ասաց, որ բարձր գնահատականներ ստացած դիմորդները կարող են մասնակցել հեռակայի ընդունելությանը: Եթե նրանք մեզ, կոպիտ ասած, ուզում են լավություն կերցնել, կամ կարծես թե հարցին փորձում են լուծում տալ դրա մասին մենք տեղյակ ենք, բոլորս էլ հասկանում ենք որ ստացած բարձր գնահատականներով հնարավոր է հեռակա դիմել, բայց դա հարցի լուծում չէ մեզ համար»,- ասաց Մասիս Բաբալյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Մանրամասներ՝ տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի առողջական վիճակից. ՊՆ
Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալնե...
Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Այս մա...
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...