Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Թուրքիայում զինծառայողներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կան զոհեր և վիրավորներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Թուրքիայում զինծառայողներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կան զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Մերսինի նահանգի Մութ քաղաքի մոտակայքում զինծառայողներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել, ինչի հետևանքով ավտոբուսի վարորդն ու 5 զինծառայող մահացել են, ևս 10 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի…

Թուրքիայի Մերսինի նահանգի Մութ քաղաքի մոտակայքում զինծառայողներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել, ինչի հետևանքով ավտոբուսի վարորդն ու 5 զինծառայող մահացել են, ևս 10 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Մութի հիվանդանոց:

 Այս մասին տեղեկացնում է haberler.com կայքը` հղում տալով Մերսինի նահանգապետարանին:

 

Նահանգապետարանից տեղեկացրել են, որ վթարը տեղի է ունեցել Մութ-Քարաման ավտոճանապարհին, վթարի պատճառները դեռևս հայտնի չեն:

Տեղում աշխատանքները շարունակվում են:

 

Ավտոբուսի կողաշրջվելուց հետո դեպքի վայր են ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և երկրի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ Ումիթ Դյունդարը: 

[0c202e1775d1b2f7b73420f78016e2a7.jpg]

[dc12313f9ee33f562df5b9a89465be9d.jpg]

[7e57234fc386e49585583047ea248483.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250