Հայկ Սարգսյանը հայցում էր «Իմ քայլը» խմբակցության ներողամտությունը. նա պետք է, որ իր գործողությունների համար տուգանված լինի. Մակունց

«Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Հայկ Սարգսյանի հետ և նա ինձ տեղեկացրեց, որ ինքը որևէ միջոցառում չի կազմակերպել, մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ ևս այլ քաղաքացիներ են հանգստանում։

 Տեղեկացրեց, որ անզգուշություն է ցուցաբերել՝ գտնվելով մարդաշատ վայրում և դիմակ չկրելով։ Հայկ Սարգսյանը հայցում էր «Իմ քայլը» խմբակցության ներողամտությունը։ Իմ տեղեկություններով, նա պետք է որ արդեն տուգանված լինի, անկախ նրանից, որ դա եղել է անզգուշություն»,-նշեց նա։ Մակունցը նաև ասաց, որ պատգամավորը հերքել է, թե որևէ կապ ունի միջոցառման կազմակերպման և հանգստյան գոտու հետ։

Քաղաքականություն

Պատահարներ