Հարկադիր կատարման ծառայության 21 աշխատակից վարակված է կորոնավիրուսով
Հուլիսի 27-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությունից բուժման մեջ է Հարկադիր կատարման ծառայության 21 աշխատակից, աշխատանքի է վերադարձել 32-ը: Անմիջական շփում ունեցած աշխատակիցներն ինքնամեկուսացված են:
Այս մասին տեղեկանում ենք Հարկադիր կատարման ծառայության ֆեյսբուքյան էջից։
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարգելի շահառուներ,
Հարակադիր կատարումն ապահովող ծառայությունում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված և մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Ծառայության Երևան քաղաքի առանձին բաժիններ դեռ շարունակում են աշխատել սահմանափակ մարդկային ռեսուրսով՝ աշխատակիցների հետևյալ թվակազմով.
Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն բաժին-3
Աջափնյակ և Դավթաշեն բաժին-2
Էրեբունի-Նուբարաշեն բաժին -3
Ստեղծված իրավիճակում կատարողական առանձին գործողությունների իրականացումը ԿԱՐՈՂ Է ՁԳՁԳՎԵԼ, որոշ դեպքերում դառնալ անհնար, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումներին, բողոքներին և հարցումներին երբեմն ԿԱՐՈՂ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՉՏՐՎԵԼ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ, ինչի առնչությամբ հայցում ենք ձեր ներողամտությունը:
Տեղեկացնենք, որ հուլիսի 27-ի դրությամբ բուժման մեջ է Ծառայության 21 աշխատակից, աշխատանքի է վերադարձել 32-ը: Անմիջական շփում ունեցած աշխատակիցներն ինքնամեկուսացված են:
Ծառայությունը շարունակում է Պարետի կողմից սահմանված կանոնների խստագույն պահպանման ուղղությամբ հետևողական աշխատանքը։
Լինենք առողջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Մանրամասներ՝ տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի առողջական վիճակից. ՊՆ
Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալնե...
Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Այս մա...
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...