Բեռնատարի վարորդը 1 մլն 500 հազար ռուբլու գողության մասին սուտ հաղորդում է տվել
Հուլիսի 24-ին ոստիկանության Սևանի բաժնից ահազանգով օպերատիվ խումբ մեկնեց Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 91-րդ կիլոմետրին կայանված խոշոր բեռնատարի մոտ։ Վաղարշապատում բնակվող 38-ամյա վարորդը ահազանգել էր «911» ծառայություն և հայտնել, որ մեքենայից 1 միլիոն 500 հազար ռուբլի են գողացել։
Ահազանգը փոխանցվել էր ոստիկանության Սևանի բաժին։ Դեպքի վայր հասած օպերատիվ խումբը նրանից հաղորդում ընդունեց, ապա Սևանի ոստիկանները սկսեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց միացան Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախույզները։ Համատեղ աշխատանքի արդյունքում պարզվեց, որ ոչ մի գողություն էլ չի եղել:
Վարորդը այլ անձի պատկանող ապրանք է տեղափոխել արտերկիր, որտեղ նրան գումար են տվել՝ ապրանքի տիրոջը փոխանցելու։ 38-ամյա տղամարդը գումարը կարիքների համար ծախսել է, և, հետագա անախորժություններից խուսափելու համար խառնշտել է բեռնատարի սրահը, գողության տպավորություն ստեղծել ու ահազանգել։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Մանրամասներ՝ տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի առողջական վիճակից. ՊՆ
Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալնե...
Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Այս մա...
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...