Քաղաքականություն

Արա Աբրահամյանը կոչ է անում կոշտ արձագանքել Մոսկվայում հայերի վրա հարձակման փաստին ու խտրական վերաբերմունքին

Արա Աբրահամյանը կոչ է անում կոշտ արձագանքել Մոսկվայում հայերի վրա հարձակման փաստին ու խտրական վերաբերմունքին
Ռուսաստանի Հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը Sputnik Արմենիա-ի հետ զրույցում կոչ է արել կոշտ արձագանքել Մոսկվայում հայերի վրա հարձակումների եւ խտրականության փաստին։«Ինչպես գիտեք, այդ ամենը…

Ռուսաստանի Հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը Sputnik Արմենիա-ի հետ զրույցում կոչ է արել կոշտ արձագանքել Մոսկվայում հայերի վրա հարձակումների եւ խտրականության փաստին։

«Ինչպես գիտեք, այդ ամենը շարունակվում է արդեն ավելի քան մեկ շաբաթ ։ Մարդիկ զգացել են անպատժելիություն իրենց հայտարարություններում եւ վարքում․ ժամանակն անցել է, սկսվել են զանգվածային բախումներ։ Այժմ իրավիճակը գտնվում է նախագահի վարչակազմի հսկողության տակ, եւ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, եւ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել են սփյուռքի հետ»,-ասել է Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ անգամ  90-ականներին ռազմական հակամարտության ժամանակ, այդպիսի ագրեսիա չի եղել։ Ներկայիս կոնֆլիկտը արհեստածին է, այն հրահրում են անպատասխանատու եւ ագրեսիվ հայտարարությունները։ Իսկ տեսահոլովակների տարածումը սրում է իրավիճակը։

Այդ հարցում հայերի դիրքորոշումը պարզ է՝ անթույլատրելի են սադրանքները, ինչպես նաեւ ինչ-որ մեկի իրավունքների ոտնահարումը։ Իսկ այստեղ խոսքը վերաբերում է ՌԴ-ում ապրող էթնիկ հայերի իրավունքների սահմանափակմանը։

Ռուսաստանը նրանց հայրենիքն է, եւ նրանք չեն կարող ենթարկվել խտրականության եւ ագրեսիայի որեւէ կողմից։

«Իշխանությունները պետք է խստորեն արձագանքեն ապակայունացման այդպիսի փորձերին: Իրականում մենք ուզում ենք երեք բան՝ առաջին հերթին կայունացում: Երկրորդ՝ իրավական մեխանիզմների մշակում՝ հետագայում այս իրավիճակի կրկնությունը կանխելու համար: Իշխանությունները պետք է կոշտ արձագանքեն նման բաներին: Երրորդ՝ հիմա բոլոր մեղավորներին պետք է պատժել»,- ասել է Աբրահամյանը:
Իր հերթին, ՌՀՄ-ը նաեւ աշխատանքներ է իրականացնում՝ հավաքել է մտավորականությանը, երիտասարդությանը, նրանց բացատրել, որ հարցը պետք է հանգիստ լուծվի:
«Որտե՞ղ է այս դեպքում Ադրբեջանը: Ինչո՞ւ չի հանդես գալիս հայտարարությամբ, որ ագրեսիան անընդունելի է»,- նշել է Աբրահամյանը:
Նա նաեւ հայտնել է, որ հայկական ապրանքների հետ կապված հարցը լուծվում է: «Ֆուդ սիթի» առեւտրային ցանցն արդեն սկսել է ընդունել հայկական բեռնատարներ, իսկ «Քո տունը» ցանցի հետ աշխատանքներ են տարվում:

Նմանատիպ հոդվածներ

ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250