Արցախի նախագահը այցելել է ամենաբարձր դիրք՝ Գոմշասար և գիշերը մարտական հերթապահություն իրականացրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շաբաթ օրը պաշտպանության բանակի շտաբի պետ` Կամո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի (գուցե և աշխարհի) ամենաբարձր մարտական դիրք՝ Գոմշասար (բարձրությունը՝ 3,724 մ):
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Երկրի ղեկավարը դիրքապահ տղաների հետ ամբողջ գիշեր մարտական հերթապահություն է իրականացրել՝ անձամբ հետևելով առաջնագծի այդ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին:
Նախագահը րոպեներ առաջ է վերադարձել առաջնագծից: Այցի մանրամասները կհրապարակվեն շուտով: Գիշերը խաղաղ է եղել ինչպես Գոմշասարի ուղղությամբ, այնպես էլ արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակը շարունակում է լիարժեք տիրապետել իրադրությանը՝ թե՛ ցամաքում և թե՛ օդում:
Փա՛ռք հայոց հաղթական բանակին»,- գրել է նա:


Նմանատիպ հոդվածներ
«Պարի լույս» ադրբեջանական օդային միջոցներին. ՊԲ-ն խոցել է հակառակորդի ORBITER-3 տիպի անօդաչու թռչող սարք
Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևե...
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակվել է. Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում. Արծրուն Հովհաննիսյան
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ Ալիևի «Սպեցնազ...
ՀՐԱՏԱՊ. Կորոնավիրուսի թեստավորման հրամանում տեղի է ունեցել փոփոխություն
Հաշվի առնելով մեր երկրում նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված իրավիճակը` «Հայաստանի Հանրապետությունում...
ՀՐԱՏԱՊ. Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից
Օրեր առաջ Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Երևան՝ «Սու...