Երկրային կյանքից հեռացավ հայրս. Միքայել Մելքումյան

Ս.թ. հուլիսի 17-ին կյանքի 89-րդ տարում մահացել է միջազգային էկոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս, գիտության դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Մելքումյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: 

 

«Այսօր 89 տարեկան հասակում երկրային կյանքից հեռացավ հայրս՝ Սերգեյ Ավանեսի Մելքումյանը:
Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ հայր»:

 

Նա ծնվել է 1931 թ. նոյեմբերի 10-ին Արցախի Ճարտար գյուղում: 1956 թ. ավարտել է ԵՊՀ աշխարհագրական ֆակուլտետը: Հետագա տարիներին աշխատել է ՀՀ տնտեսական և գիտական տարբեր  հաստատություններում: Սերգեյ Մելքումյանը երկար տարիներ ղեկավարել է ՀՊՏՀ տնտեսական աշխարհագրության ամբիոնը:

 

Ս. Մելքումյանը ավելի քան 400 գիտական աշխատանքների, այդ թվում՝ 35 մենագրությունների հեղինակ է: Դեռևս 1991 թ.-ից հիմնադրել և ղեկավարել է «Արցախ-Հայաստան» հասարակական-քաղաքական կազմակերպությունը:

 

Սերգեյ Մելքումյանի հիշատակը միշտ վառ կմնա նրա հարազատների, ընկերների և ճանաչողների սրտերում:

Հոգեհանգիստը կկայանա ս. թ. հուլիսի 19-ին ժամը 18.00-ին Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, հուղարկավորման արարողությունը՝ նույն վայրից հուլիսի 20-ին ժամը 13.00-ին:

Քաղաքականություն