Իմ եղբոր որդին շատ նվիրված էր մեր հայոց բանակին, և նա ընկավ հերոսի մահով. զոհված Գարուշ Համբարձումյանի հորեղբայր
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։
«Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք բոլորս մեծ սուգ ենք ապրում՝ կորցնելով մեր հայորդիներին ապագայի բարգավաճման, հետագա սերունդների բարեկեցիկ ապագայի համար»,- Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությունից առաջ Եռաբլուրում ասաց նրա հորեղբայրը՝ շարունակելով.
«Իմ եղբոր որդին շատ նվիրված էր մեր հայոց բանակին, և նա ընկավ հերոսի մահով։ Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին, նրանք ողջ են, նրանք կապրեն՝ քանի մենք կանք։ Գարուշ ջան, ունես արու երկու զավակ, կմեծանան, քո պակաս թողած գործն ավարտին կհասցնեն» :
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Այս պահին մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
Այս պահին մարտերը շարունակվում են։ ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք։ Այս մասին իր...
ՀՐԱՏԱՊ. Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից
Օրեր առաջ Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Երևան՝ «Սու...
ՀՐԱՏԱՊ.Անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարված...
Հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումը. հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը
Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկակ...