Առողջապահական համակարգի լարվածությունը որոշակիորեն թուլացել է. Նիկոլ Փաշինյան
Վերջին օրերին առողջապահական համակարգի լարվածությունը որոշակիորեն թուլացել է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք վերլուծում ենք, որ դա կարող է կապված լինել հակամահաճարակային միջոցառումների, մասնավորապես, դիմակների կրման ծավալների ընդլայնման հետ»,-ասաց նա:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց. «Համեմատություն անցկացնելով 2 շաբաթ առաջվա թվերի հետ պետք է արձանագրենք, որ առողջապահական համակարգի լարվածության, մահճկալների ազատ լինելու եւ մեր քաղաքացիներին արագ եւ պատշաճ բուժօգնություն տրամադրելու մասով ունենք էական առաջընթաց: Նաեւ թվերի բացարձակ մեծ, բայց կայուն լինելը արդյունք է հակահամաճարակային գործողությունների, որ բնակչությունն ու կառավարությունն իրականացնում է:
Արդեն 4 օր է, որ տանը սպասող որեւէ պացիենտ չունենք, նաեւ չունենք այլ բուժհաստատություններում տեղափոխման սպասող հիվանդներ:
Ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդների թիվը շրունակում է մնալ կայուն, տատանվում է 650 թվի շուրջ, մոտ 50 մարդ միացված են թոքերի օդափոխության սարքերին»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Այս պահին մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
Այս պահին մարտերը շարունակվում են։ ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք։ Այս մասին իր...
ՀՐԱՏԱՊ.Անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարված...
Հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումը. հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը
Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկակ...
Այսօր ԱԹՍ-ից խոցված քաղաքացիական մեքենաներից մեկն է. զոհեր չկան
Այսօր ԱԹՍ-ից խոցված քաղաքացիական մեքենաներից մեկն է։ Բարեբախտաբար զոհեր չկան։ Այս մասին հայտնում է հայկական միասնական տե...