«Ժողովուրդ»․ Պատգամավորները գաղտնի հանդիպել են Գարեգին Բ-ի հետ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրեր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի անդամներ՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորությամբ, հանդիպում են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Մեր տեղեկություններով՝ հանդիպման թեման գլխավորապես եղել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից հրապարակված կրթական նոր չափորոշիչները, որոնց ընդունման պարագայում Հայ եկեղեցու պատմություն առարկան այլեւս առանձին չի դասավանդվելու, այլ միացվելու է Հայոց պատմություն առարկային, որը նաեւ դժգոհությունների պատճառ է դարձել: Մեր տեղեկություններով՝ այս նոր որոշումը դժգոհություն է առաջացրել հատկապես հոգեւորականների շրջանում, որոնք այդ մասին բարձրաձայնել են եւ չեն թաքցրել, որ պայքարելու են Հայ եկեղեցու պատմություն առարկային առանձին կարգավիճակ տալու համար: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հենց այս հանգամանքն է պատճառ դարձել, որպեսզի մի քանի պատգամավորների՝ Մակունցի գլխավորությամբ, «գործուղեն» Գարեգին Բ-ի մոտ՝ վերջիններիս տրամադրությունները հասկանալու, նրանց հետ բանակցելու համար: Եվ ուշագրավ է, որ իշխանական ուժի պատգամավորներն ամեն կերպ ցանկանում են թաքցնել Գարեգին Բ-ի հետ հանդիպման տեղեկությունը եւ որեւէ մեկնաբանություն չեն տալիս»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդը կրակում է Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ. համայքնում խուճապ չկա
Հակառակորդն այս պահին կրակում է Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ։ Այդ մասին լուրը «Փաստինֆո»-ին հաստատե...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի արձակած կրակից ևս երկու զոհ
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել...
ՀՐԱՏԱՊ.Հակառակորդի արձակած կրակից ունենք երկու զոհ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է. Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիս...
Հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումը. հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը
Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկակ...