Ժայռաբեկորն ընկել է երկաթուղային գծերի վրա
Հարավկովկասյան երկաթուղին տեղեկացնում է.
«Հուլիսի 14-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Լոռու մարզի երկաթուղու Թումանյան-Սանահին հատվածում (2618 կմ), «Ճառագայթ» ՍՊԸ-ի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքների կազմակերպման արդյունքում, մինչև 12 տոննա քաշով ժայռաբեկոր անջատվել է ժայռից և ընկել երկաթուղային գծերի վրա:
Նման դեպք նույն հատվածում արդեն գրանցվել էր հունիսի 10-ին: Երկու դեպքում էլ տեղի են ունեցել Հայաստանի երկաթուղու արտաքին հաղորդակցության միակ գործող հատվածում երթևեկության անվտանգությանը սպառնացող միջադեպեր: Ժայռաբեկորի փլուզման արդյունքում երկաթուղուն պատճառվել է նյութական վնաս:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուժերով իրականացված վերականգնողական աշխատանքները տևել են ավելի քան 8 ժամ, իսկ գնացքների երթևեկությունը վերականգնվել է կեսգիշերին մոտ: Փոխարինվել են վնասված ռելսերը և կոճերը: Ընկերությունը դեպքի մասին տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը և մարզի ղեկավարությանը:
Հնարավոր փլուզումներին անհապաղ արձագանքելու համար ՀԿԵ-ի աշխատակիցները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում տվյալ հատվածում»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Այս պահին մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
Այս պահին մարտերը շարունակվում են։ ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակով լռեցնում են հակառակորդին, մենք զոհեր չունենք։ Այս մասին իր...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի արձակած կրակից ևս երկու զոհ
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել...
ՀՐԱՏԱՊ.Հակառակորդի արձակած կրակից ունենք երկու զոհ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է. Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիս...
Հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումը. հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը
Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկակ...