Կրակոցներ Մալաթիա-Սեբաստիայում հայտնի Սիրահարների այգում
Հուլիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Հարավարևմտյան Բ2 թաղամասում թիվ 190 դպրոցի հարևանությամբ գտնվող Սիրահարների այգում կրակոցների ձայներ են լսվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված վայր է ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։
Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների՝ կրակոցներն արձակվել են գազային ատրճանակից։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպեր գծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը։ Ժանմանել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդը կրակում է Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ. համայքնում խուճապ չկա
Հակառակորդն այս պահին կրակում է Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ։ Այդ մասին լուրը «Փաստինֆո»-ին հաստատե...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի արձակած կրակից ևս երկու զոհ
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել...
ՀՐԱՏԱՊ.Հակառակորդի արձակած կրակից ունենք երկու զոհ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է. Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիս...
Հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումը. հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը
Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկակ...