Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են Niva-ն ու Lexus-ը. կան վիրավորներ
Այսօր, հուլիսի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17 կմ հատվածում բախվել են Lexus և Niva մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և հայտնվել դաշտում։
[79aab16ecf945072dbbf301d2e319361.jpg]
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Վաղարշապատի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Հավաքվածները նշել են, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՃՈ ծառայողները։
ՃՏՊ-ի փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
[a6e39325510b34bf7b305dda438c3c44.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդը կրակում է Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ. համայքնում խուճապ չկա
Հակառակորդն այս պահին կրակում է Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ։ Այդ մասին լուրը «Փաստինֆո»-ին հաստատե...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի արձակած կրակից ևս երկու զոհ
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել...
ՀՐԱՏԱՊ.Հակառակորդի արձակած կրակից ունենք երկու զոհ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է. Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիս...
Մահացել է 4 օր առաջ վրաերթի ենթարկված 55-ամյա քաղաքացին
Հուլիսի 11-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղա...