«Ալաշկերտը» հաղթեց «Լոռի ՖԱ»-ին և նվաճեց Եվրոպայի լիգայի վերջին ուղեգիրը

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի վերջին խաղում Երևանի «Ալաշկերտը» սեփական դաշտում 5:1 հաշվով վստահ հաղթեց Վանաձորի «Լոռի ՖԱ»-ին:

Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին հյուրերի նիգերիացի հարձակվող Իվու Ուգուչուկվուն: Դրանից հետո աչքի ընկան արդեն դաշտի տերերը: Վեց րոպե անց Գալվաոն վերականգնեց հավասարությունը: Երկրորդ կեսի երրորդ րոպեին Կամարան առաջ մղեց «Ալաշկերտին»: Ապա դուբլի հեղինակ դարձավ բոսնիացի Ալեքսանդր Գլիշիչը: Մրցավարի կողմից ավելացված ժամանակի 2-րդ րոպեին Էդուարդ Ավագյանը հինգերորդ գոլը խփեց «Լոռի ՖԱ»-ի դարպասը և արձանագրեց վերջնական հաշիվը:

«Ալաշկերտն» այս հաղթանակից հետո վաստակեց 44 միավոր և հաստատվեց 4-րդ հորիզոնականում: Թիմը նվաճեց Եվրոպայի լիգայի ուղեգիր, քանի որ անհասանելի դարձավ հենց «Լոռի ՖԱ»-ի հետ:

Առաջնության վերջին՝ 28-րդ տուրը, տեղի կունենա հուլիսի 14-ին: «Արարատ-Արմենիան» ու «Նոան» կպայքարեն չեմպիոնի կոչման համար, «Շիրակը»՝ 2-3-րդ տեղերի համար, իսկ «Ալաշկերտը»՝ միայն 3-րդ տեղի համար:

Քաղաքականություն