ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմավիրի ոստիկանները խանութից կատարված գողություններ են բացահայտել
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիրի Գործարանային փողոցի 18-ամյա մի բնակիչ գողություններ է անում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հունիսի 25-ին, ժամը 12-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին:
Պարզվել է` նա հունիսի լույս 23-ի գիշերը, օգտվելով Արմավիր քաղաքի Երեւանյան փողոցի խանութի աշխատակցի անուշադրությունից, մետաղյա պահարանից գողացել էր 120.000 դրամ: Նշված խանութից հունվար ամսին էլ էր գողություն արել: Բայց խանութի տերն այդպես էլ ոստիկանություն չէր դիմել: Իսկ երբ հունիսի 25-ին նույն խանութից երրորդ անգամ էր փորձել գողություն անել, ոստիկանները բռնել էին:
Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն: Տուժողից ընդունվել է հաղորդում: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանին բռունցքներով հարվածներ հասցրած և մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել է
Հունիսի 29-ին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները Մելիք Ադամյան և Նալբանդյան փողոցների խաչմեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարշավան հեղեղվել է տեղատարափ անձրևներից
Լեհաստանի մայրաքաղաքում տեղատարափ անձրևները հեղեղել են բազմաթիվ տներ, հիվանդանոցներ, երկաթուղու և մետրոյի կայարաններ, փո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է 34-այմա տղամարդը գողություն կատարում մեքենայից
Հունիսի 22-ին, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում Շիրակի փողոցի մի բնակիչ հաղորդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունիսի 29-ին հինգ անձ խախտել է ինքնամեկուսացման կանոնները
Արտակարգ դրության հայտարարումից մինչև հունիսի 30-ը հայտնաբերվել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման 132...