Վթար՝ Վերին Արտաշատում. բախվել են «ՎԱԶ-2106»-ը, «ՎԱԶ-2109»-ը և «Ford Mondeo»-ն
Հունիսի 22-ին՝ ժամը 23։28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Արտաշատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Նորիկ Ա․), «ՎԱԶ-2109» (վարորդ՝ Աշոտ Թ․, ծնված 1988 թ.) և «Ford Mondeo» (վարորդ՝ Արմեն Խ․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Աշոտ Թ․-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
Միջադեպից հետո «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանին երկրորդ անգամ են ծեծել. նոր մանրամասներ
Ինձ ծեծելու ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչում ոչ միայն իմ հասցեին, այլ նաև վարչապես Նիկոլ Փաշինյանի: Եթե ս...