Բացահայտվել են Երևանում բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության և գողության փորձի դեպքեր: 2 անձ կալանավորվել է:
Նախաքննությամբ պարզվել է, որ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 30-ամյա և 34-ամյա քաղաքացիները նախնական համաձայնությամբ, 2020թ. ապրիլին ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Հովսեփյան և Նորք-Մարաշ փողոցներում գտնվող բնակարաններ և հափշտակել գումար, զարդեր՝ քաղաքացիներին պատճառելով տարբեր չափերի գույքային վնաս:
Բացի այդ, վերջիններս ապրիլի 27-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, հափշտակություն կատարելու նպատակով, տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել են բացել Երևան քաղաքի Հովսեփյան փողոցում գտնվող տան պատուհանը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չհասցնելով, դիմել են փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոհիշյալ 2 անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1-րդ կետով (3 դրվագ) և 34-177-րդ հոդվածի (գողության փորձ) 3-րդ մասի 1.1-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
Միջադեպից հետո «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանին երկրորդ անգամ են ծեծել. նոր մանրամասներ
Ինձ ծեծելու ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչում ոչ միայն իմ հասցեին, այլ նաև վարչապես Նիկոլ Փաշինյանի: Եթե ս...