Խափանման միջոցը կապված է Ծառուկյանի տարիքի հետ. Ալեն Սիմոնյան
Խափանման միջոցը, իմ ենթադրություններով, կապված է պարոն Ծառուկյանի տարիքի հետ, կորոնավիրուսի առկայության հետ Հայաստանում: Այս մասին ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու մասին հարցին։
«Դատարանը մեղադրանքը հիմնավոր է ճանաչել: Խափանման միջոցը, իմ ենթադրություններով, կապված է պարոն Ծառուկյանի տարիքի հետ, կորոնավիրուսի առկայության հետ Հայաստանում: Միգուցե դատավորի կողմից դրանք հանդիսացել են ինչ-որ ձևով պատճառներ՝ խափանման միջոցն ընտրել այնպիսի միջոց, որը որ կապված չէ անձին ազատությունից զրկելու հետ: Սրա մասին է պետք խոսել, այս արձանագրումներն անել, որովհետև մեր քաղաքացիներից շատերի մոտ տպավորություն է, որ այն քրեական գործը, որի հետ կապված ԱԺ-ում տեղի ունեցան լսումներ և որոշում, դատարանը բաց թողեց պարոն Ծառուկյանին»,-նշեց Ալեն Սիմոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
Պատասխանը չուշացավ. հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները
Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանում կորոնավիրուսային տվյալների բազաները: «Մոնթե Մելքոնյան» անվանումով հայ կիբեր բանակը ֆ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...