Շողակաթ համայնքում ուժգին կարկուտից ոչխարներ են սատկել, վնասվել են ծառերն ու ցանքերը. News
Երեկ տեղած ուժգին կարկուտն ավիրել է գյուղի այգիները, ցանքերը, 10 գլուխ ոչխար է սատկել։ Այս մասին այսօր՝ հունիսի 19–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը։
«Օրվա երկրորդ կեսին ուժգին կարկուտ սկսվեց, պնդուկի մեծության կլիներ ու մոտ կես ժամ, 40 րոպե տևեց։ Ես 30 տարի է այս գյուղում եմ ապրում, նման բան չէի տեսել, սա առաջին դեպքն էր։ Ամբողջ բերքն ավիրել է, ցանքերն էլ։
Հիմնականում գարի ու ցորեն էր, իսկ ծառեը հիմնականում՝ ծիրանի, տանձի, խնձորի եւ կեռասի ծառեր են, կեռասն էլ նոր էր կարմրել, էլի ամբողջը վնասել է։ Դաշտում էլ 10 գլուխ ոչխար է սատկել, գնացել ման ենք եկել, հերթով հավաքել»,– ասաց համայնքի ղեկավարը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
7 տարվա ազատազրկում. հրապարակվեց Սերժ Սարգսյանի եղբորորդու մեղադրական ճառը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակվեց ՀՀ ե...