Աշտարակից դեպի Շամիրամ գյուղ տանող ճանապարհին բախվել են բեռնատար ավտոմեքենաներ. կան վիրավորներ
Հունիսի 19-ին, ժամը 14:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արուճ-Շամիրամ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած: Այս մասին տեղեկացնում է ԱԻն լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ քաղաքից դեպի Շամիրամ գյուղ տանող ավտոճանապարհի 25-րդ կմ-ին բախվել են քարով բեռնված «ԿամԱԶ» (վարորդ՝ Միհրան Մ․, 57 տարեկան) և «ԶԻԼ» մակնիշների (վարորդ՝ Գևորգ Օ․, 30 տարեկան) բեռնատարները․ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել և փակել է ճանապարհահատվածը։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները Գևորգ Օ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Միհրան Մ․-ինը՝ միջին ծանրության․ վերջինս տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները փակել են «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարն ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։
Նմանատիպ հոդվածներ
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
7 տարվա ազատազրկում. հրապարակվեց Սերժ Սարգսյանի եղբորորդու մեղադրական ճառը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակվեց ՀՀ ե...