Կադրերը չեմ տեսել և սեփական դատողություն չեմ կարող անել. Միրզոյանը՝ լրագրողների նկատմամբ ուժի կիրառման միջադեպի մասին
Լրագրողների գործունեության խոչընդոտման որևէ փորձ կդատապարտենք, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԱԱԾ շենքի դիմաց ոստիկանների կողմից լրագրողների նկատմամբ ուժի կիրառման միջադեպին։
Միրզոյանը նշեց, որ ինքը կատարվածի մանրամասներին ծանոթ չի. «Այն, ինչ դուք հիշատակում եք, անկեղծորեն, ոչ էլ կադրեր եմ տեսել, ոչ էլ լուրեր եմ տեսել դժգոհությունների մասին, բայց նաև զուգահեռաբար տեսել և լսել եմ կարծիքներ, որ ոչ մի առանձնակի բան չի արվել։ Կրկնում եմ ինքս կադրերը չեմ տեսել և սեփական դատողություն չեմ կարող անել»:
Անձամբ վնասվածք ստացած լրագրողի դիտարկմանը, որ ոստիկանները շատ լավ տեսել են, որ նշված վայրում համապատասխան տեխնիկայով լրագրողներ են աշխատում, խորհրդարանի ղեկավարը նշեց.
«Շատ էական են հանգամանքները: Գուցե այն պահին, երբ դուք հարցազրույց եք վերցրել, զգուշացվել և խնդրանք է եղել ազատել այդ տարածքը, գուցե հղում է արվել արտակարգ դրության պայմաններում հավաքների իրականացման արգելքին: Ես չեմ իմանում, իսկապես, մանրամասներն էական են»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ռոբերտ Քոչարյանը ազատվեց կալանքից
ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ, Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, երրորդ դատական նիստում բավարարեց Ռոբերտ Քոչարյ...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...
ՀՐԱՏԱՊ. Ծառուկյանը զրկվեց պատգավորական անձեռնմխելիությունից
Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական ան...