Հրաձգություն Իրան-Ադրբեջան սահմանին. կա 1 զոհ
Այսօր Ադրբեջանի ՊՍԾ-ն հաղորդագրություն է տարածել նշելով, որ հունիսի 17-ին ժամը 21։40-ի շրջակայքում Ադրբեջանի ՊՍԾ «Գյոյթափա» սահմանային ուղեկալի ծառայության տարածքում՝ Ջալիլաբադի շրջանի Քյուրյունջ գյուղի մոտակայքում իրանական կողմից 3 անձ իրանա-ադրբեջանական սահմանն ապօրինի հատելու փորձ է կատարել։
Ինչպես հայտնում է regionmonitor-ը, սահմանախախտների և ադրբեջանցի սահմանապահների միջև տեղի է ունեցել հրաձգություն, սահմանախախտներից մեկը վիրավորվել է և Իրան ետ փախչելու ճանապարհին խեղդվել է սահմանային Բոլգարչայ գետում։
Նրա դին հայտնաբերվել է իրանցի սահամանապահների կողմից։ Մյուս երկու սահմանախախտները փախել և ձերբակալվել են Իրանի տարածքում։
Նմանատիպ հոդվածներ
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
7 տարվա ազատազրկում. հրապարակվեց Սերժ Սարգսյանի եղբորորդու մեղադրական ճառը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակվեց ՀՀ ե...