Թմրամիջոց ապօրինի իրացնելու համար մեղադրանք է առաջադրվել 44-ամյա տղամարդուն. գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ավարտվել է 44-ամյա տղամարդու կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 44-ամյա բնակիչը, չունենալով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու թույլտվություն, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և 2018թ. օգոստոսի 16-ից նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Ա.Խաչատրյան փողոցի տներից մեկում ծանոթին ապօրինի իրացրել է զգալի չափի «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
7 տարվա ազատազրկում. հրապարակվեց Սերժ Սարգսյանի եղբորորդու մեղադրական ճառը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակվեց ՀՀ ե...