Երեւան-Մեղրի ճանապարհին ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել «Mercedes ML320»-ում. վարորդին հասցրել են հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 16-ին, ժամը 19:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 91-րդ կմ-ին ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել «Mercedes ML320» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Գեւորգ Կ․, ծնված 1989 թ.)։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել` 21:05-ին:
Նմանատիպ հոդվածներ
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
7 տարվա ազատազրկում. հրապարակվեց Սերժ Սարգսյանի եղբորորդու մեղադրական ճառը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակվեց ՀՀ ե...