Բախվել են «ցեմենտավոզն» ու ցեմենտով բարձված «ЗИЛ»-ը. վերջինս կողաշրջվել է, կան վիրավորներ
Հունիսի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։20-ի սահմանում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են «ЗИЛ» և «FAW» մակնիշի ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Բախման հետևանքով «ЗИЛ»-ը, որը բարձված է եղել ցեմենտի պարկերով, կողաշրջվել է՝ ցեմենտը թափելով ճանապարհի ողջ երկայնքով, իսկ «FAW»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշներին։

Վթարի հետևանքով 2 վարորդները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտաշատի և Մասիսի հիվանդանոցների բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդների ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
ՀՐԱՏԱՊ. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդե...
7 տարվա ազատազրկում. հրապարակվեց Սերժ Սարգսյանի եղբորորդու մեղադրական ճառը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակվեց ՀՀ ե...