Կարո՞ղ եք չծվծվալ տեղից. Իվետա Տոնոյանը՝ ԱԺ-ում
Անդերսոնը հեքիաթասացության ոլորտում լուրջ մրցակից ունի այսօր, սակայն ձեզ չի հաջողվելու որեւէ մեկին համոզել, որ ձեր ներկայացրած միջնորդության հիմքում կա որեւէ փաստ, որը անմիջական կերպով առնչվում է Գագիկ Ծառուկյանին: ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը գլխավոր դատախազին ուղղված իր հարցը այսպես սկսեց:
Այնուհետեւ Տոնոյանը հետաքրքրվեց, թե 2017-ին լինելով գլխավոր դատախազ՝ ինչո՞ւ մամուլում հրապարակված բազմաթիվ կաշառքի փաստերով նման մեղադրանքներ չեն առաջադրել:
Պատասխանելով Տոնոյանին՝ գլխավոր դատախազը նախ ընդգծեց, որ ինքը այսօր իր միջնորդագրում հրապարակել է ապացույցների շատ փոքր զանգված, որոնք արդեն իսկ անմիջականորեն հիմնավորում են Գագիկ Ծառուկյանի կապը, եւ դրանք ավելի քան բավարար են՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար:
Իվետա Տոնոյանի հարցերի պահին դահլիճում ձայներ լսվեցին. «Կարո՞ղ եք չծվծվալ տեղից»,- գործընկերներին դիմեց բորբոքված պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...
ՀՐԱՏԱՊ. Ծառուկյանը զրկվեց պատգավորական անձեռնմխելիությունից
Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական ան...
665 նոր դեպք ունենք. Ի՞նչն ենք սխալ անում. Նիկոլ Փաշինյան
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նա, մասնավորապես, նշ...