ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրասնոդարում ոստիկանները ծեծի են ենթարկել դպրոցականին բարձր երաժշտություն լսելու համար. նա հոսպիտալացվել է
Կրասնոդարի երկրամասի Թեմրյուկ քաղաքում բնակիչները ոստիկանություն են ահազանգել և հայտնել, որ բնակարաններից մեկում բարձր երաժշտություն է հնչում և այն անհանգստացնում է բնակիչներին: Ոստիկանության աշխատակիցները մեկնել են նշված վայր, սակայն ոստիկանների և տան անչափահաս բնակչի միջև վեճ է առաջացել և ոստիկանները ծեծի են ենթարկել երիտասարդ դպրոցականին: Այս մասին հայտնում է НТВ-ն:
Դպրոցականը հոսպիտալացվել է:
Սակայն դեպքից ժամեր անց ոստիկանները որոշել այցելել հիվանդանոց, որտեղ գտնվում է իրենց կողմից ծեծի ենթարկված տղան, բայց ոչ այն պատճառով, որ նրա առողջականի մասին տեղեկանան, այլ ավարտին հասցնեն կիսատ թողնած գործը:
Այս միջադեպը արժանացավ հասարակության քննադատությանը և մարդիկ մեղադրեցին իրաապահ մարմիններին անչափահաս տղային ծեծելու համար: Ավելի ուշ հրապարակվեց տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները ուժ կիրառում տղայի վրա և սպառնում նրան:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՀԿ-ն հայտնել է Հայաստանում, Ադրբեջանում, Ուզբեկստանում, Իսրայելում կորոնավիրուսի դեպքերի աճի մասին
Եվրոպայի երկրների թիվը, որտեղ կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշն ավելացել է, աճել է գրեթե 3 անգամ՝ 6-ից 21, կորոնավ...
Եղվարդ-Աշտարակ մայրուղի. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
«Կառուցենք Հայաստանը նորովի»․ այս նշանաբանի ներքո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել ՀՀ տարածքում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեծ պատնեշի խութի մոտ հավաքվել է մոտ 64 հազար կանաչ կրիա
Հազարավոր կրիաներ են նկատվել Ավստրալիայի հյուսիս-արևելքում գտնվող Քվիսլենդ նահանգի մեծ պատնեշի խութի մոտ: Դր...
Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 428 դեպք. կա 13 մահ. ապաքինվել է 772 պացիենտ
Հայաստանում հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 428 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...