Ստեղծվել է ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման հանձնաժողով
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2020թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը:
Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Տերյան 44 հասցեում գտնվող Հասարակական խորհրդի աշխատավայրում (Տերյան և Սայաթ Նովա փողոցների խաչմերուկ, Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի շենք):
Առաջին նիստը կկայանա ս.թ. հունիսի 30-ին, հետագա նիստերը` երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:Դիմում-բողոքները Հասարակական խորհրդի աշխատավայրում ընդունվում են աշխատանքային օրերին: Դիմումները պետք է հասցեագրվեն հանձնաժողովի նախագահին` պարտադիր նշելով դիմողի անունը և ազգանունը, հաշվառման հասցեն, ինչպես նաև հեռախոսահամար (ներ)` հետադարձ կապի համար: Դիմում-բողոքները կարելի է ուղարկել նաև փոստով:
Դիմում-բողոքին պետք է կցել անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները (տեղեկանքներ, էպիկրիզներ, հետազոտական ակտեր, փորձաքննական եզրակացություններ և այլն):
Հակահամաճարակային անվտանգության պահպանման նպատակով անհրաժեշտ է.
դիմում-բողոքը գրել տանը,
դիմում-բողոքն առձեռն հանձնելիս Հասարակական խորհրդի աշխատավայր այցելել միայնակ,
կրել պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ:
Հանձնաժողովի նիստին, զորակոչիկից բացի, կարող է մասնակցել ընտանիքի անդամ հանդիսացող մեկ անձ:
Հանձնաժողովը քաղաքացիների ընդունելություններ չի կատարելու:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել. մահվան` 16 նոր դեպք
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Նոր ռեկորդ. կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մե...
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...