Ղրղզստանի վարչապետը հրաժարական է տվել
Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը հրաժարական է տվել: Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն։
Մայիսի կեսերին երկրի խորհրդարանում սկանդալ էր հասունացել ռադիոհաճախականությունների ապօրինի վաճառքի հետ կապված։ Ըստ պատգամավորների՝ 200 ՄՀց ռադիոհաճականություններն ապօրինի վաճառվել են Ղրղզստանի հեռախոսային օպերատորներից մեկին, որի հետևանքով պետությանը միլիոնավոր վնասներ են պատճառվել։
Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին պետական գործակալության նախկին տնօրեն Նատալյա Չերնոգուբովան և հատուկ ծառայությունների մի քանի աշխատակից։ Մայիսի 20-ին խորհրդարանի նիստում պատգամավոր Ժանար Ակաևը ենթադրել էր, որ վարչապետը հնարավոր է առնչություն ունի այդ գործին։
«Այսօրվա բարդ պայմաններում, երբ երկիրը հակադզում է կորոնավիրուսի վարակի սպառնալիքին և պայքարում դրա տնտեսական հետևանքների դեմ, կառավարությունը պետք է աշխատի կայուն և վայելի քաղաքացիների լիարժեք վստահությունը։ Այս անորոշ իրավիճակը խանգարում է կառավարության լիարժեք աշխատանքին: Ելնելով այս ամենից` որոշում եմ կայացրել վայր դնել վարչապետի լիազորությունները»,- ասված է վարչապետի ուղերձում:
Նմանատիպ հոդվածներ
Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 428 դեպք. կա 13 մահ. ապաքինվել է 772 պացիենտ
Հայաստանում հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 428 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
Պեկինում կրկին հայտարարվել է կարանտին
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում COVID-19-ի նոր բռնկում է սկսվել։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ քաղաքի իշխանությու...
Մահացել է Քրեակատարողական ծառայության պետի տեղակալը
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը խորը կսկիծով տեղեկացնում է, որ հունիսի 16-ին 52 տարեկանու...
Այսօրվանից Վրաստանում ուժի մեջ է մտնում դիմակ չդնելու համար տուգանքներ նախատեսող օրենքը
Այսօրվանից Վրաստանում ուժի մեջ է մտնում դիմակ չդնելու համար տուգանքներ նախատեսող, նախորդ շաբաթ խորհրդարանի կողմից ընդուն...