Երևանում դանակահարված, ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել են 20 և 21-ամյա տղաներ
Հունիսի 15-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմանում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել 2 քաղաքացու։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արկադի Սահակյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են՝ վիրավորներն են Արարատի մարզի բնակիչ, 20-ամյա Ռազմիկ Մարդանյանը և Երևանի բնակիչ, 21-ամյա Թովմաս Հովհաննիսյանը։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նշված անձինք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձին կամ անձանց և հանցագործության գործիքը կամ գործիքները հայտնաբերելու ուղղությամբ։
Ըստ աղբյուրի՝ նրանք դանակահարվել են Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել. մահվան` 16 նոր դեպք
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Նոր ռեկորդ. կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մե...
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...