Ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հատիսի պողոտան
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հատիսի պողոտան.
Սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում հավանության են արժանացել Կոտայքի մարզից ներկայացված մի շարք ծրագրեր, որոնց թվում է նաև Աբովյան քաղաքի գլխավոր ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը:
Այսպիսով 2020 թ. սուբվենցիոն ծրագրի արդյունքում հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի կենտրոնական Հատիս պողոտան՝ 1.5 կմ ճանապարհահատված:
Կատարվելու են ամբողջական ասֆալտապատման, հիմնաքարերի նորոգման ու փոխարինման, ջրահեռացման համակարգի նորոգման և կահավորման աշխատանքներ:
Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմում է 369.821.260 ՀՀ դրամ, որից 45%-ը պետության ֆինանսավորումն է, մնացածը՝ համայնքի մասնաբաժինը:Շինարարական աշխատանքների իրականացման մրցույթները մարզպետարանի կողմից շուտով կհայտարարվեն:
Հավելեմ, որ այս տարվա մեկ այլ սուբվենցիոն ծրագրով հաստատվել է նաև Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի ամբողջական հիմնանորոգման ծրագիրը»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել. մահվան` 16 նոր դեպք
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Նոր ռեկորդ. կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մե...
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...