Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կան զոհեր և վիրավորներ. Shamshyan
Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 02:00-ի սահմաններում Տավուշի մարզի բակիչ, 59-ամյա Սամվել Առաքելյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գառնի ավտոճանապարհի Գառնի գյուղի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել հողաթմբին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով ուղևոր, Անահիտ Դանիելյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ս. Առաքելյանը, մյուս ուղևորներ, Երևանի բնակիչներ, 63-ամյա Անդրանիկ Մարկոսյանը, 53-ամյա Անահիտ Առաքելյանը և 47-ամյա Արտակ Մարտոյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, ապա դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Ա. Մարտոյանը գիտակցության չգալով՝ մահացել է: Փաստի առթիվ Վ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզզուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ամբողջական տվյալները:
Նմանատիպ հոդվածներ
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
Արտակարգ դեպք Երեւանում. տնօրենն էլոս-էպիլացիայի կաբինետում գաղտնի տեսախցիկ է տեղադրել
Երեւան քաղաքի Ազատության 25 հասցեում գործող «Մանանա» գեղեցկության սրահի դիմահարդար Էվելինա Հակոբյանից SHAMSHYAN.com-ն ահ...