Արտակարգ դեպք Երեւանում. տնօրենն էլոս-էպիլացիայի կաբինետում գաղտնի տեսախցիկ է տեղադրել
Երեւան քաղաքի Ազատության 25 հասցեում գործող «Մանանա» գեղեցկության սրահի դիմահարդար Էվելինա Հակոբյանից SHAMSHYAN.com-ն ահազանգ է ստացել: Կինը հայտնել է, որ տնօրենը, առանց իրեն տեղյակ պահելու, հետեւաբար նաեւ, առանց հաճախորդների իմացության, տեսախցիկ է տեղադրել իր աշխատասենյակում, որտեղ իրականացվել է նաեւ էլոս էպիլացիա:
«12 տարի աշխատել եմ այդտեղ, աշխատում էի դիմահարդար, իմ սենյակում կատարում էի նաեւ դեմքի եւ ամբողջ մարմնի մազահեռացում: Մինչեւ կորոնավիրուսը, մեր սենյակում տեսախցիկ չի եղել, չի էլ թույլատրվում դնել, քանի որ մարդիկ այդտեղ մերկանում են: Եթե անգամ դրվեր էլ, պետք է զգուշացվեր այդ մասին թե ինձ եւ թե հաճախորդներին: Տնօրենը թաքուն, պատը ծակել է ու պատի մեջ կամեռա է դրել, կամեռան աշխատել է ամսի 10-ից եւ մինչեւ ամսի 20-ը, նկարվել ու տեսաձայնագրվել է ամբողջը, անգամ իմ անձնական կյանքը, երբ ես հեռախոսով եմ խոսում: Կանայք հանվում են այդտեղ, ես էլ եմ հանվել, ինձ մազահեռացրել։ Առանց իմանալու, բոլորս մերկ, ինչ, որ արել ենք, սաղ նկարվել է, տարբեր բնագավառի կանայք ու աղջիկներ են գալիս: Ես պատահական եմ հայտնաբերել տեսախցիկը, երբ նկատեցի թարթող կապույտ լույսը, գտա, տեսա՝ մեջը չիպ կա, չիպը հեռախոսով չբացեց, տարա ծրագրովորողի մոտ, չիպը բացեց, տեսնենք, մեջը ամբողջը նկարված է»:
Աշխատակցուհին տնօրենին հարցրել է, թե ինչու է նման ստոր քայլի գնացել, տնօրենն ասել է, թե դա արել է, քանի որ մտածել է, որ իր աշխատակիցը հաճախորդ ու գումար է գողանում իրենից. «Ասում եմ՝ կադրերում բոլորս մերկ ենք, ի՞նչ եք արել, ասեց՝ լավ եմ արել, դրել եմ, դու ինձնից հաճախորդ ես գողացել, ասել եմ՝ ապացուցի, ասում է՝ գումար ես գողացել, ասել եմ՝ ապացուցի, կադրերում երեւում է, որ հաճախորդը կասսայում է վճարում»:
Աշխատակցուհին կատարվածի համար դիմել է ԱԱԾ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 711 նոր դեպք, 14 մահ
Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21717 դեպք, որոնցից 10797-ն` առ...
Արտակարգ դեպք՝ Երևանում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում. կան բերման ենթարկվածներ
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 10-ին Երևանում տեղի ունեցա...