Լոնդոնում բողոքի ակցիաները վերածվել են փողոցային անկարգությունների. 100 ցուցարար ձերբակալվել է, 6 ոստիկան ստացել վնասվածքներ
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում բողոքի ակցիայի դուրս եկած մարդկանց եւ ոստիկանների միջեւ բախումներ են եղել: Հավաքը նվիրված է եղել Black Lives Matter շարժմանը, որը պաշտպանում է սեւամորթների շահերը: Ինչպես նշվում է անկարգությունների պատճառով ավելի քան 100 ցուցարար է ձերբակալվել, 6 ոստիկան էլ՝ մարմնական վնասվածքներ ստացել, հայտնում է BBC-ն: Չնայած նրան, որ քաղաքային իշխանությունները կոչ են արել կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ ձեռնպահ մնալ հավաքներից, հազարավոր մարդիկ են գնացել Լոնդոնի կենտրոն: Ոստիկանները պատ են կազմել բողոքի ակցիայի մասնակիցների եւ միեւնույն ժամանակ հուշարձանների պահապանների միջեւ՝ առավել խոշոր բախում թույլ չտալու համար: Անկարգությունների մասնակիցները ոստիկանների ուղղությամբ պայթուցիկներ ու քարեր են նետել, որին հետևել են բախումներն ու ձերբակալությունները: Ոստիկանները միջոցներ են ձեռնարկել, որպեսզի այս խումբը չկարողանա հայտնվել Հայդ Պարկ-ում, քանի որ այստեղ էլ բողոիք ակցիայի համար հավաքվել էինք հակառասիստական ակցիայի մասնակիցները: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը՝ հայտարարելով, որ «ռասիստական որսագողությունը» երկրում տեղ չունեն: «Ոստիկանության վրա հարձակված յուրաքանչյուր ոք օրենքի ողջ խստությանն է հանդիպելու», - Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ջոնսոնը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել այն մասին, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Բագրևանդ փողոցում: Ինչպես հայտնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չգիտեմ՝ ինչպես ապրել։ Ինձ ներում չկա»․ Միխայիլ Եֆրեմովը ներողություն է խնդրում
Ռուսաստանի վաստակավոր արտիստ՝ Միխայիլ Եֆրեմովը տեսաուղերձ է ձայնագրել։ Առաջին անգամ մեկնաբանել է Մոսկվայի կենտրոնում երկ...
Ոստիկանները ԲՀԿ-ականների նկատմամբ ուժ կիրառելով դուրս բերեցին փողոցից. պատգամավորները վնասվածքներ են ստացել
Ոստիկանները ԲՀԿ-ականների նկատմամբ ուժ կիրառելով հեռացրին Խանջյան փողոցից. նստացույցը դադարեցվեց։Պատգամավորների թվում էին...