Կորոնավիրուսի բռնկում եղել է ավելի վաղ, քան հայտնել են Չինաստանի իշխանությունները
2019 թվականի օգոստոսին Ուհանի հիվանդանոցային կայանատեղիներում մեքենաների թվի կտրուկ աճը ենթադրել է տալիս, որ կորոնավիրուսի բռնկում եղել է ավելի վաղ, քան նշել են Չինաստանի իշխանությունները: Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները վերլուծել են Ուհանի հինգ հիվանդանոցների ավտոկայանատեղիների արբանյակային պատկերները և 2019-ի օգոստոսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում հայտնաբերել են կայանատեղիներում մեքենաների թվի կտրուկ աճ, հայտնում է bbc.com-ը: Այն համընկել է նաեւ համացանցային որոնումների կտրուկ աճի հետ, քանի որ մարդիկ մեծ մասմաբ փնտրել են «հազ» և «փորլուծություն» բառերը: Չինաստանն այս վերլուծությունը որակել է որպես աբսուրդային, նշելով որ հեղինակները հիմնվել են միայն մակերեսային տեղեկատվության վրա: Համարվում է, որ Չինաստանը կորոնավիրուսի բռնկման մասին պաշտոնապես հայտարարել է 2019թ-ի նոյեմբերին: Այս հետազոտությունը դեռ փորձագիտական գնահատական չի ստացել:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 350 , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 350 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է195-ով. կա 11 մահ. առողջացել է 85 մարդ
Հայաստանում հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...