Վարչապետի խոսնակը հերքում է Փաշինյանի և Լևոն Տեր–Պետրոսյանի հանդիպման լուրը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում եղել է մեկուսացված, որեւէ հանդիպումներ չի ունեցել։ Այս մասին այսօր՝ հունիսի 9–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված լուրին, թե Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։
«Առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանի հետ այս ընթացքում հանդիպում եղել է մեկ անգամ, հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հուլիսի 16–ին, դրանից հետո հանդիպում չի եղել։ Նման հանդիպում, եթե տեղի ունեցած լիներ, մենք ինչպես հարկն է, դրա մասին կտեղեկացնեինք մեր հանրությանը, լրատվական դաշտին եւ դա գաղտնի չէինք պահի»,– ասաց Գեւորգյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Ընդ որում՝ հանդիպման ժամանակ վարչապետը դեռ պաշտոնապես համարվում էր կորոնավիրուսով հիվանդ։ Կայքն արձանագրել էր, որ այդ հանդիպումից հետո ազատվեցին ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը՝ նրանց փոխարինելով ծանոթ-բարեկամական կադրերով։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 350 , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 350 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է195-ով. կա 11 մահ. առողջացել է 85 մարդ
Հայաստանում հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...