Պարո՛ն Մանուկյան, շնորհակալություն Ձեր կայացրած որոշման համար․ Փաշինյան
Պարոն Մանուկյան, շնորհակալություն Ձեր կայացրած որոշման համար, նաև Ձեր ընտանիքին շնորհակալություն, որ համաձայնել է այդպիսի որոշման։ Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել մեր բոլոր բուժաշխատողներին՝ կատարվող աշխատանքի համար։ Երեկ ես եղա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, տեսա, թե ինչպիսի հերոսական աշխատանքներ են կատարում մեր բժիշկները։ Տեսա, թե շնորհակալության ինչպիսի զգացում կա մեր քաղաքացիների՝ պացիենտների շրջանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարող եմ արձանագրել, որ մեր բուժհաստատություններում այս օրերին հաստատված է կորոնավիրուսի դեմ պայքարի ընտանեկան մթնոլորտ։ Նման մթնոլորտ պետք է հաստատվի ողջ Հայաստանում, և դա պետք արտահայտվի հետևյալով. մեզնից յուրաքանչյուրն այս գործում պետք է անի այն, ինչ կարող է։ Իսկ մեզնից յուրաքանչյուրը կարող է անել շատ կարևոր բան. պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն»,- գրել է վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 350 , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 350 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է195-ով. կա 11 մահ. առողջացել է 85 մարդ
Հայաստանում հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...