Մենք արդեն ունենք այդպիսի օրինակներ, երբ մարդիկ հաշվեհարդար են տեսնում իրական կյանքում համացանցում հայհոյելու համար. ՄԻՊ
Այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով փաստին, որ նախօրեին կայքերից մեկը հրապարակել էր խմբակային բռնաբարության գործի նյութերը, որից պարզ է դառնում, որ այդ հանցագործության հեղինակներից մեկը եղել է Գագիկ Ծառուկյանը, ասաց. «Կոնկրետ այդ փաստին իմ կողմից գնահատական տալը ճիշտ չէ, առավել եւս առերեւույթ որեւէ պետական մարմնի գործողության հետ կապված հարց բարձրացված չէ։ Ես առհասարակ կարող եմ ասել, որ ընդհանրապես կարեւոր է ցանկացած մարդու արժանապատվությունը, անձնական կյանքը եւ նման արժեքները: Քաղաքականությունը իր սկզբունքներն ունի, քաղաքականությունից դուրս՝ իր սկզբունքները, բայց կոնկրետ այդ դեպքին իմ կողմից գնահատական տալը ճիշտ չէ»։
Անդրադառնալով հասարակությունում ատելության խոսքի, վիրավորանքի արժանապատվություն վիրավորելու դրսևորումներին Թաթոյանը նշեց, որ այն մեծ ծավալների է հասել։
«Մենք պարզապես պետք է դադարենք, անկախ նրանից պաշտոնատար անձ է, թե այլ անձ է, իրար վիրավորելը, հայհոյելը: Առավել եւս հանրային պաշտոնյաների դեպքում դա ավելի բարձր պատասխանատվություն է: Այսօր ցավոք սրտի առողջ քննարկումներ էլ չենք հանդիպում համացանցում: Տպավորություն է, որ խմբերի բաժանված մարդիկ իրար հայհոյում են եւ մրցում է, թե ով ում ավելի շատ կհայհոյի: Վտանգը նրանում է, որ դա կարող է տեղափոխվել իրական կյանք: Մենք արդեն ունենք այդպիսի օրինակներ, երբ մարդիկ հաշվեհարդար են տեսնում իրական կյանքում համացանցում հայհոյելու համար»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 350 , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 350 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է195-ով. կա 11 մահ. առողջացել է 85 մարդ
Հայաստանում հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...