«Լենտեքս» և «Սվետտեքս» ընկերություններում կորոնավիրուսի վարակակիրների մեծ թիվ է հաստատվել
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացրած նմուշառումների արդյունքում Գյումրու երկու խոշոր՝ «Լենտեքս» ու «Սվետտեքս» ընկերություններում վարակակիրների մեծ թիվ է հաստատվել:
«Լենտեքս»-ում մի քանի օր առաջ արձանագրված 2 վարակակիրների հետ շփվողների շրջանակում նմուշառումներ իրականացվեցին նախ «Լենտեքս», ապա նաև «Սվետտեքս» ընկերություններում, որոնցից պարզ դարձավ, որ բավական մեծ թվով աշխատակիցներ վարակված են:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: «Յուրաքանչյուր հիմնարկում ՀՎԿԱԿ-ը կոնտակտավորների մեծ շրջանակ է պարզել, որից հետո 2 ընկերությունում էլ իրականացվել են նմուշառումներ, դրանց արդյունքում 20-ից ավելի վարակակիրների օջախ է հայտնաբերվել երկու հիմնարկում էլ: «Սվետտեքս»-ի գործունեությունն այս պահին դադարեցված է, իսկ «Լենտեքս»-ում դեռևս հարցը քննարկվում է»,-նշեց Տիգրան Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ այս պահին բոլոր վարակակիրներին տրված է ինքնամեկուսացման ցուցում:
Հունիսի 9-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 75 հիվանդ է բուժվում, 42-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել մարզի 192 բնակիչ։ Մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 621 քաղաքացի, նրանցից 93-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ 28 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 10 դեպք։
Մարտի 1ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2 575 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 8-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 1 252 նմուշառման հետազոտություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
«Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանությունը բացահայտվել է
2019թ. հուլիսի 2-ին Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 17-րդ շենքի բակում «օրենքով գող» 20.03.1973թ.-ին...
Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտը» մահացել է
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9 փողոցի 9-րդ շե...