Հրայր Թովմասյանը և Վահե Գրիգորյանը պարգևավճար չեն ստանում․ ՍԴ աշխատակազմի ղեկավար
Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը սահմանված են օրենքով, իսկ նրանց պարգևավճարները հիմնականում սահմանվում են աշխատանքային փորձին համպատասխան։ Այս մասին այսօր Ազգային ժողովի պատգամավորներից մեկի հարցին պատասանելիս նշեց ՍԴ աշխատակազմի ղեկավարը։
Էդգար Ղազարյանը մանրամասնեց, որ պարգևավճարները տրվում են ՍԴ նախագահի կարգադրությամբ։ Ինչ վերաբերում է առանձին դեպքերին, Ղազարյանը հայտնեց, որ ինքը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարվել է պարգևավճարներից և իր կարգադրություններում բացառում է իրեն այդ գումարի տրամադրումը։
Ղազարյանը նաև նշեց, որ մի քանի ամիս է, ինչ պարգևավճար չի տրվում նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին։ Աշխատակազմի ղեկավարը բացատրեց, որ այդ որոշումը պայմանավորված է նրանով, որ Գրիգորյանը չի մասնակցում ՍԴ նիստերին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 350 , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 350 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է195-ով. կա 11 մահ. առողջացել է 85 մարդ
Հայաստանում հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...