Գործընկերները պատմել են Եֆրեմովի մասնակցությամբ ավտովթարից մահացած գործընկերոջ մասին
Ապրանքների առաքման ինտերնետ-խանութը ցավակցություն է հայտնել կազմակերպության աշխատակից Սերգեյ Զախարովի հարազատներին ու մերձավորներին նրա մահվան կապակցությամբ: Հիշեցնենք, որ Սերգեյ Զախարովը մահացել է Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած խոշոր ավտովթարից, որը տեղի էր ունեցել դերասան Միխայիլ Եֆրեմովի վարած Jeep Grand Cherokee ավտոմեքենայի մասնակցությամբ: Այս մասին գրում է ria.ru-ն։
«Սերգեյը 57 տարեկան էր ։ Նա մեզ հետ աշխատել է ավելի քան երկու տարի, նրան գիտեին և սիրում էին մեր շատ գնորդներ։ Նա բարի, պատասխանատու, աշխատասեր մարդ էր», - ասված է Вконтакте սոցցանցում հրապարակված հաղորդագրությունում։
Ընկերությունում նաև խոստացել են ֆինանսապես օգնել մահացածի ընտանիքին:
Հիշեցնենք, որ երեկ՝ երեկոյան, Սմոլենսկի հրապարակում գտնվող թիվ 3 տան մոտ Jeep Grand Cherokee ավտոմեքենայի վարորդ Միխայիլ Եֆրեմովը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Lada ավտոմեքենային ։ Վթարի հետևանքով տուժել է Lada-ի վարորդը, որը ավելի ուշ հիվանդանոցում մահացել է: Ոստիկանությունը ձերբակալել է Եֆրեմովին և ուղարկել բժշկական քննության։ Փորձաքննությունը պարզել է, որ դերասանը ղեկին հարբած է եղել։
Նմանատիպ հոդվածներ
Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 428 դեպք. կա 13 մահ. ապաքինվել է 772 պացիենտ
Հայաստանում հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 428 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
Բողոքի ցույց Թեհրանում՝ ՀՀ դեսպանության դիմաց․պահանջում են խզել հարաբերությունները
Ցուցարարները հրկիզելով Իսրայելի դրոշը, ՀՀ-ից պահանջել են խզել դիվանագիտական հարաբերությունները այդ երկրի հետ։ Այս մասին...
316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի. Թորոսյան
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ այս պահի դրությամբ Հայաստանում կա 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի։ 53 քաղաքացի ծա...
Մի շարք հասցեների ջրամատակարարումը 36 ժամով կդադարեցվի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....