Գավառ քաղաքում կհիմնանորոգվեն բազմաբնակարան շենքերի տանիքներ և մուտքեր
Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կհիմնանորոգվի բազմաբնակարան 3 շենքի տանիք եւ 13 մուտք:
Գեղարքունիքի մարզպետարանը հայտնում է, որ զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 93 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 60 միլիոն 450 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 32 միլիոն 554 հազար դրամը՝ Գավառի քաղաքապետարանը:
Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հավաստմամբ՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կհիմնանորոգվեն Ազատության-38, Ազատության-14, Մովսիսյան-1 բազմաբնակարան շենքերի տանիքները եւ 9 մուտքերը, որոնց կգումարվեն նաեւ Կաբելագործների-9 շենքի չորս մուտքերը: «Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: Շինարարական աշխատանքները կավարտվեն մեկնարկին հաջորդած յոթ ամիսների ընթացքում:
Քաղաքի բազմաբնակարան շենքերի համար լուրջ խնդիր է դարձել տանիքների հիմնանորոգումը, քանի որ դրանց մեծ մասը դեռեւս ունեն շիֆերային ծածկեր, որոնք տասնամյակների ընթացքում քայքայվել են՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով առաջին հերթին շենքերի պահպանության համար:
Անմխիթար վիճակում են գտնվում նաեւ բազմաբնակարան շենքերի մուտքերը, որոնք պահանջում են կապիտալ նորոգում՝ նոր դռների եւ լուսամուտների տեղադրում, ներքին հարդարում, էներգասնուցման հաղորդալարերի մեկուսացում: Տարեցտարի եւ մի քանի փուլերով կփորձենք ամբողջությամբ կարգավորել հիմնախնդիրը»,-ներկայացրել է Գավառի քաղաքապետը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 350 , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 350 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է195-ով. կա 11 մահ. առողջացել է 85 մարդ
Հայաստանում հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...