Էրդողանն ու Թրամփը տարածաշրջանային հարցերի շուրջ հեռախոսազրույց են ունցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, նախագահները քննարկել են տարածաշրջանային հարցեր, սակայն հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է Լիբիայում տիրող իրավիճակը: Այս մասին գրում է Ռիա Նովոստին.
Թուրքիայի նախագահը ներկայացրել է, թե ինչի շուրջ են խոսել այդ հեռախոսազրույցի ընթացքում:
«Այսօր մենք նախագահ Թրամփի հետ քննարկել ենք տարածաշրջանային խնդիրները, առաջին հերթին` Լիբիայի հարցը, որը շատ է հուզում ԱՄՆ-ին: Մենք հաստատել ենք, որ այժմ այնտեղ ամեն ինչ շատ հաջող է ընթանում, տեղեկացրել ենք այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների մանրամասները: Լիբիայի հարցով ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում հնարավոր է նոր փուլ սկսվի: Մենք հստակ համաձայնությունների ենք եկել, բայց դրանք դեռևս պետք է քննարկվեն հարգելի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հնարավոր է՝ նրա հետ բանակցություններ լինեն»,- ներկայացրել է Էրդողանը:
Էրդողանը նաև վստահեցրել է , որ Թուրքաիան Սարաջի կողմից է որին աջակցում է ՄԱԿ-ն ու միջազգային հանրությունը:
«Այժմ շատ կարևոր շրջաններ անցել են Ազգային համաձայնության կառավարության տրամադրության տակ, նրանց առաջընթացը շարունակվում է»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 428 դեպք. կա 13 մահ. ապաքինվել է 772 պացիենտ
Հայաստանում հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 428 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
Բողոքի ցույց Թեհրանում՝ ՀՀ դեսպանության դիմաց․պահանջում են խզել հարաբերությունները
Ցուցարարները հրկիզելով Իսրայելի դրոշը, ՀՀ-ից պահանջել են խզել դիվանագիտական հարաբերությունները այդ երկրի հետ։ Այս մասին...
316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ 17 մարդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի. Թորոսյան
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ այս պահի դրությամբ Հայաստանում կա 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի։ 53 քաղաքացի ծա...
Մի շարք հասցեների ջրամատակարարումը 36 ժամով կդադարեցվի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....