Ամբաստանյալ Արմեն Գևորգյանի կինը ևս վարակված է կորոնավիրուսով
Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն այսօր ևս հետաձգվեց:
Դատարանը ստացել էր Սեյրան Օհանյանի պաշտպաններից և Կարեն Մեժլումյանի դիմումներն այն մասին, որ իրենք վարակված են COVID-19-ով, ու թեև հիմա հիվանդանոցից դուրս են գրվել, սակայն պետք է գտնվեն 14-օրյա կարանտինում, ուստի խնդրում են հետաձգել այսօրվա դատական նիստը:
Դիմում էր ստացվել նաև ամբաստանյալ Արմեն Գևորգյանից: Նա տեղեկացնում էր, որ COVID-19-ով վարակված է նաև իր կինը՝ Թարամա Գևորգյանը: Նրանք ևս գտնվում են խիստ մեկուսացման մեջ: Ամբաստանյալը խնդրել էր հետաձգել նիստը: Դատավոր Աննա Դանիբեկյանը նիստը հետաձգեց մինչև հունիսի 23-ը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 350 , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 350 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է195-ով. կա 11 մահ. առողջացել է 85 մարդ
Հայաստանում հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...