Թբիլիսահայ ձեռներեցը 3000 դիմակ է տրամադրել՝ ՀՀ ուղարկելու համար
«Մեկ դիմակ, մեկ կյանք» նախաձեռնությանը միացել է Թբիլիսիում բնակվող հայ անհատ ձեռներեցներից մեկը, այս մասին հայտնում է aliq․ge-ն:
«VAM ՍՊԸ»-ի տնօրեն Վարդան Մանուչարյանը 3000 դիմակ է նվիրաբերել ՀՀ-ին, որոնք շուտով Հայաստանում կլինեն ու կտրամադրվեն այն խմբերին, որոնք դրանց կարիքն առավել շատ ունեն:
Հիշեցնենք՝ նախօրեին մի քանի վիրահայերի նախաձեռնությամբ մեկնարկել է «Մեկ դիմակ, մեկ կյանք»դրամահավաքը, արդեն որոշ թբիլիսահայեր փոխանցումներ են արել, (GE03BG0000000345892183, ստացող` Արշակ Բադալյան)հավաքված գումարին դիմակներ են գնվելու և տրամադրվելու ՀՀ-ում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին:
Զուգահեռ շարունակվում է թթվածնային կոնցենտրատորների գնման գործընթացը: Վրաստանաբնակ հայերի միջոցով այսօր ևս 17 սարք է գնվելու, որոնք նախօրեին ձեռք բերված 10 միավորին կավելացվի և կուղարկվի Հայաստան:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է195-ով. կա 11 մահ. առողջացել է 85 մարդ
Հայաստանում հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 350 , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 350 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեկ օրում վարակման ռեկորդային 766 դեպք. Մահացել է ևս 10 մարդ
Հայաստանում մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, վար...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...